Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» 
ընկերության ներկայացուցիչներին
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության դիտորդ խորհրդի նախագահին և անդամներին, ինչպես նաև ընկերության գլխավոր գործադիր տնօրենին:

 Ինչպես «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է նրանց ընկերության 5-ամյակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողությունների իրենց գործունեության մեջ: Ընկերության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանում ստեղծված բարենպաստ մթնոլորտն էլ ավելի է նպաստում ընկերության արդյունավետ գործունեությանը:

Հանդիպման ընթացքում ընկերության դիտորդ խորհրդի անդամ և հայտնի «Կերխեր» ընկերության համասեփականատեր Յոհաննես Կերխերը ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարին իր տպավորությունները Հայաստանից և հույս հայտնել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները կնպաստեն երկրի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունների և հեռանկարի շուրջ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]