1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաշինյանն անցումային արդարադատության գործիքների ստեղծումը համարում է նոր ԱԺ-ի կարևոր գործառույթը

Փաշինյանն անցումային արդարադատության գործիքների ստեղծումը համարում է նոր 
ԱԺ-ի կարևոր գործառույթը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր Ազգային ժողովի կարևոր գործառույթը անցումային արդարադատության գործիքների ստեղծումն է լինելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իջևան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա դրությամբ՝ տարբեր քրեական գործերով մոտ 64 մլրդ դրամի վերաբերյալ քրեական գործեր են հարուցված։ Այս ընթացքում հնչում են շեշտադրումներ, թե ինչու այդ գումարների վերադարձը արագ տեղի չի ունենում։ Այդ գումարները կվերադարձվեն օրինական գործընթացների ավարտից հետո։ Սա շատ դանդաղ գործընթաց է, նաև դա արագացնելու համար է, որ մեր նախընտրական ծրագրում հիշատակված է անցումային արդարադատությունը։ Դա նշանակում է, որ շատ դեպքերում այսպիսի գործերը կարող են, և պետք է այլ լուծում ստանան։ Մի օրինակ՝ դուք հիշում եք, որ իր հարցազրույցներից մեկում Քոչարյանը հայտարարություն արեց, թե ինչ է արել Արմեն Ավետիսյանը, որից հետո հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացումն էր, որը ներկայացվում էր որպես Կիպրոսից ներդրում։ Ինձ տեղեկացնում են, որ Ավետիսյանի ընտանիքը օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանն ու ասել, որ ինքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ը նվիրում է պետությանը։ Ըստ երևույթին, այդ քայլին դիմել է անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար։ Հիմա մենք պետք է հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի ու գումարները մուտքագրենք պետական բյուջե։ Այսպիսով՝ նոր ԱԺ-ի ամենակարևոր հարցերից մեկը լինելու է անցումային արդարադատության գործիքների ստեղծումը»,- պարզաբանեց Փաշինյանը։

Նա Հայաստանում կատարված հանցագործությունները բաժանում է երկու տեսակի։

«Իմ նախնական կարծիքով՝ երկրում տեղի ունեցած իրադարձությունները կարելի է բաժանել 2 մասի՝ արյան հետ կապված հանցագործություններ ու արյան հետ չկապված։ Իմ մոտեցմամբ՝ արյան հետ կապված հանցագործությունները որևէ պարագայում չի կարելի ներել։ Չենք կարող վերադարձնել այն մարդուն, որին սպանել են, հասցված է անդառնալի վնաս։ Իսկ եթե գողացվել է փող, այդ փողը կարելի է վերադարձնել նույնիսկ տոկոսներով, ու հանրությունը կարող է դա ձևակերպել որպես իր պահանջ»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը նշեց, որ գողացված գումարների վերադարձից է նաև գոյանալու այն գումարը, որը պետք է ծախսվի բանակի վրա։

«Գնահատելով մեր զինված ուժերի կարիքները, բնակարանային պարտավորությունները՝   ես ասել եմ, որ առաջիկա հինգ տարիներին մենք պետք է կարողանանք ԶՈՒ զարգացման վրա ծախսել 2.5 մլրդ դոլար։ Այդ գումարների մի մասը պետք է գոյանա գողացված գումարների վերադարձից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անցումային արդարադատության նպատակը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ժողովրդից գողացվածը վերադարձնելը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]