Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

2024 թվականին աշխարհի բնակչության 40 տոկոսից ավելին կապրի 5G-ի գործողության գոտում. հետազոտություն

2024 թվականին աշխարհի բնակչության 40 տոկոսից ավելին կապրի 5G-ի գործողության գոտում. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականի վերջին աշխարհի բնակչության ավելի քան 40 տոկոսը կապրի շարժական կապի հինգերորդ սերնդի՝ 5G-ի ցանցերի գործողության գոտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ericsson Mobility Report հաշվետվության մեջ:

«2024 թվականի վերջին 5G-ի ցանցերի գործողության գոտում կապրի բնակչության ավելի քան 40 տոկոսը, իսկ բարելավված շարժական լայնաշերտ ցանցերի մուտքի միացումների թիվը կհասնի 1,5 միլիարդի: Համաշխարհային մասշտաբով 5G-ի ծավալման տեմպերը կլինեն ավելի բարձր, քան նախորդ սերունդների շարժական տեխնոլոգիաներինը»,- նշվում Է հաշվետվության մեջ:

5G տեխնոլոգիայի առավելությունների թվում են ցանցի մեծ տարողությունը, թրաֆիկի հաղորդման արժեքի նվազումը՝ մեկ գիգաբայթի հաշվարկով եւ օգտագործման նոր սցենարների պահանջների ապահովման ունակությունը: Ericsson-ի կանխատեսման համաձայն՝ առաջիկա տարիներին 5G-ի բնագավառում առաջատարները կլինեն Հյուսիսային Ամերիկան եւ Հյուսիսարեւելյան Ասիան: «2024 թվականի վերջին Հյուսիսային Ամերիկայում 5G-ի ցանցերին բաժին կընկնի շարժական միացումների 55 տոկոսը, իսկ Հյուսիսարեւելյան Ասիայում՝ 43 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ Արեւմտյան Եվրոպայի երկրներում շարժական միացումների սոսկ 30 տոկոսը կիրականացվի 5G տեխնոլոգիայի հիմքի վրա»,- ասված Է հաշվետվության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]