Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասում ենք կարևոր փաստաթղթի պաշտոնապես ստացվելուն. Արթուր Վանեցյանը՝ կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պատգամավորի վերաբերյալ

Սպասում ենք կարևոր փաստաթղթի պաշտոնապես ստացվելուն. Արթուր Վանեցյանը՝ 
կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պատգամավորի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պատգամավորի մասին (Ազգային ժողովում ակնարկել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը) դեռևս մանրամասներ չեն հայտնվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ կարևոր փաստաթղթերը պաշտոնապես ստանալուն պես տեղեկություն կհաղորդեն։

«Կարճ ժամանակ սպասեք, և ամեն ինչ կհայտարարենք: Այժմ ոչ մի տեղեկություն հաղորդել չեմ կարող»,- եզրափակեց Վանեցյանը:

Ազգային ժողովում հոկտեմբերի 24-ին, վարչապետի ընտրության հարցի քննարկմանը այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կա գործ, որը 100 տոկոսով ապացուցված է, և արդեն երկու ամիս է սպասում են իրենց  ձեռքի տակ եղած մի փաստաթղթի պաշտոնական պատասխանին:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]