Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՔԾ պետը ներկայացրեց Մարտի 1-ի գործով կատարված աշխատանքը

ՀՔԾ պետը ներկայացրեց Մարտի 1-ի գործով կատարված աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերջին 6 ամիսների ընթացքում միայն Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ավելի քան 1000 անձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառման ժամանակ տեղեկացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Մարտի 1-ի գործով  կատարվել է ավելի քան 40 խուզարկություն: Քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել է 85 առգրավվում , նշանակվել է 23 փորձաքննություն, այդ թվում՝ բարդ համալիր: Փորձաքննության է ներկայացվել 146 միավոր հրազեն ,մեծ քանակությամբ զինամթերք»,- ասաց Խաչատրյանը և հավելեց, որ եթե այս գործին ավելացվեն նաև քննիչների կողմից դատական վերահսկողության շրջանակներում քննվող բողոքներով դատական նիստերին մասնակցությունը, քննիչների կողմից ներկայացված միջնորդությունները, ապա պատկերացում կկազմվի միակ մեկ քրեական գործով քննիչների կատարած աշխատանքի իրական ծավալի մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]