Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անցումային արդարադատության ճանապարհով գնալ-չգնալու հարցը կորոշեն խորը ուսումնասիրություններից հետո

Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անցումային արդարադատության 
ճանապարհով գնալ-չգնալու հարցը կորոշեն խորը ուսումնասիրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ հարցեր խորությամբ ուսումնասիրելուց և պատասխաններ ստանալուց հետո միայն իշխանությունը կորոշի՝ գնա՞լ անցումային արդարադատության ճանապարհով, թե ոչ: Սակայն դա շատ դժվարին ճանապարհ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Մինչ որոշումներ կայացնելը պետք է արձանագրենք, որ հեղափոխությունից առաջ Հայաստանում զանգվածաբար խախտվել են մարդու մի շարք իրավունքներ՝ այդ թվում ընտրականը: Տարիներ շարունակ տարբեր ապօրինի ազդեցություններ են գործի դրվել, կեղծվել են ընտրությունների արդյունքները, այսինքն՝ խախտվել են մարդու իրավունքները։ Հիմա այս արձանագրումներից հետո պետք է հասկանալ, թե որքանով է անցումային արդարադատության՝ միջազգայնորեն ճանաչում գտած գործիքակազմը Հայաստանում կիրառելի, եթե կիրառելի է, ապա ո՞րը պետք է լինի այն հարթակը, որում կարողանան երկխոսել իրավունքները խախտված մարդիկ և դա անողները և, ի վերջո, գան հաշտության: Անցումային արդարադատության իմաստն այդ ճշմարտության ամրագրումն է, որ այդպիսի երևույթներ չկրկնվեն: Այդ խնդիրների թվում կարող է լինել, օրինակ, այն շեմի որոշումը, որից ներքև պիտի լինի այս հաշտեցումը, իսկ դրանից վերև՝ քրեական գործերը: Այս ամենը պետք է ողջ խորությամբ ուսումնասիրենք, բոլոր հարցերի պատասխանները ստանանք, հետո որոշենք՝ գնալո՞ւ ենք, արդյոք, այս ճանապարհով»,-ասաց Միրզոյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը, սակայն, նկատեց, որ անցումային արդարադատությունը շատ ցավոտ ճանապարհ է: Նա նկատեց, որ դրանից առաջ պետք է լինի մեղքի ամրագրումը, հանցանքի և մեղավորների որոշումը։ «Կլինեն մարդիկ, որ կասեն, թե սա համերաշխության ճանապարհ չէ»,-ասաց նա ու հավելեց՝ պետք է ողջ խորությամբ ուսումնասիրություն անել:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]