1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բեռլինը եւ Փարիզը չեն պաշտպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման գաղափարը. Die Welt

Բեռլինը եւ Փարիզը չեն պաշտպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման գաղափարը. Die Welt

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան եւ Ֆրանսիան հավանություն չեն տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման առաջարկությանը՝ Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ին հայտնել Է Die Welt թերթը:

«Եվրամիության Քաղաքականության եւ անվտանգության կոմիտեի՝ Բրյուսելում կայացած նիստում երկու երկրների ներկայացուցիչները հանդես են եկել հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապանդման միջոցների օգտին»,- գրել Է Die Welt-ը:

Եվրամիությունում ներկայում նախագահող Ավստրիան նախօրյակին առաջարկել Է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Էստոնիան եւ Լեհաստանը պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Իրենց հերթին Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատժամիջոցները չեն նպաստում Մոսկվայի հետ վստահության ամրապնդմանը:

Մինչդեռ Գերմանիայի «Դաշինք 90/«կանաչներ» կուսակցության համանախագահ Աննալենա Բերբոկը կոչ Է արել հրաժարվել Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]