Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դպրոցի պատուհանից ընկած երկու աշակերտուհիներից մեկը հետվիրահատական փուլում է, մյուսի մասին տեղեկություն չկա

Դպրոցի պատուհանից ընկած երկու աշակերտուհիներից մեկը հետվիրահատական 
փուլում է, մյուսի մասին տեղեկություն չկա

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Արևիկ գյուղի դպրոցի երկրորդ հարկի պատուհանից ընկել են երկու 7 տարեկան աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին կեսօրն անց:

Մանե Նռանյանը տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:

«Մեզ մոտ երկու աղջիկներից մեկին են բերել՝ Մանեին: Նրա մոտ ուսահոդի շրջանի կոտրվածք է եղել, վիրահատել ենք և այժմ հետվիրահատական փուլում է: Արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը գնահատում ենք կայուն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ահազանգը եղել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից:

«Մեզ տեղեկացրել են, որ իրենց մոտ վնասվածքներով մեկ երեխա է տեղափոխվել և այս պահին հետաքննություն է կատարվում»,- նշեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]