Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը նախարարության ծրագրերից դուրս չէ

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը նախարարության ծրագրերից դուրս չէ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը նախարարության ծրագրերից դուրս չէ, և այս մասով բանակցություններ են ընթանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Նոր ատոմակայանի կառուցումը մեր ծրագրերից դուրս չէ, ուղղակի որոշակի սպասողական  վիճակում ենք, քանի որ միջազգային ատոմային շուկայում 4-5 տարի հետո շահագործվելու են  նոր մոդուլային էներգաբլոկներ, որոնք ավելի փոքր դրվածքային հզորություն  ունեն և ավելի  հարմար են էներգահամակարգի համար: Այսինքն` միանշանակ այդ խնդիրը օրակարգից դուրս չէ»,- ասաց Բաղրամյանը:

Նա ընդգծեց, որ այժմ բանակցություններ են ընթանում ֆինանսավորման աղբյուրների մասով, ինչպես նաև ուսումնասիրություն են կատարվում հասկանալու, թե որ հզորությամբ էներգաբլոկը կարող է Հայաստանի էներգահամակարգի համար լինել ավելի արդյունավետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]