1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի՝ ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալներից հրաժարվելու քայլը որևէ կերպ կապված չէ Հայաստանի հետ

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի՝ ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալներից հրաժարվելու քայլը 
որևէ կերպ կապված չէ Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ)  երևանյան նստաշրջանի  ընթացքում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից վեհաժողովի պատվո մեդալներից հրաժարվելը որևէ կերպ կապված չէ Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը նշեց, որ խնդիրը վերաբերում է տվյալ երեք պետությունների և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության հարաբերություններին:

«Հաշվի առնելով, որ վեհաժողովի նիստն անցկացվել է Հայաստանում, բնականաբար, տվյալ զարգացումները տեղի են ունեցել մեր երկրում: Յուրաքանչյուր պետություն պատվո մեդալներից հրաժարվելու հետ կապված ուներ իր պատճառաբանությունը, որը վերաբերում էր քարտուղարության հետ խնդիրներին»,- ասաց Արսեն Բաբայանը:      

Վրացական պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել էր, որ պատվիրակության ղեկավարը հրաժարվում է մեդալից՝ չմեկնաբանելով այդ քայլը։ Մեդալից հրաժարվել էր նաև Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզթուրքը։ «Կարծում եմ՝ ես պատիվ չունեմ վերցնելու այդ մեդալը»,- ասել էր նա:

Պարզաբանվել էր, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հրաժարվում է, քանի որ առայժմ մանդատ չի ստացել։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը ևս հայտարարել էր, որ ինքն ընդամենը երկու տարի է աշխատում կառույցում և չի կարող նման մեդալ ստանալ։

Սևծովյան տնտեսական համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպություն է՝ ստեղծված Սևծովյան տարածաշրջանի 11 պետությունների կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակն է Սևծովյան տարածաշրջանում ապահովել կայունություն,  տնտեսական զարգացում, բարգավաճում և խաղաղություն։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլ քաղաքում: ՍԾՏՀ-ի անդամներն են Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Սերբիան, Ռուսաստանը, Ռումինիան, Մոլդովան,  Հունաստանը,  Թուրքիան, Բուլղարիան, Ադրբեջանը և Ալբանիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]