Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են համապատասխան պարզաբանումներ:

Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգը կհամալրվի պարտադիր քննարկման ենթակա մի քանի հարցերով. Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի նշանակումը:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]