Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանը միջնորդների անհրաժեշտություն չի տեսնում Կերչի նեղուցի միջադեպը կարգավորելու համար. Լավրով

Ռուսաստանը միջնորդների անհրաժեշտություն չի տեսնում Կերչի նեղուցի միջադեպը կարգավորելու համար. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը միջնորդների անհրաժեշտություն չի տեսնում Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի շուրջ իրադրությունը կարգավորելու համար, ՌԴ-ի եւ Ուկրաինայի իշխանություններն իրենք կարող են քննարկել առկա հարցերը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 27-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Իվ լը Դրիանի հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկ Կերչի նեղուցում միջադեպի շուրջ ստեղծված իրադրությունը քննարկվել Է նախագահ Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի ընթացքում, որը զանգահարել Էր Վլադիմիր Վլադիմիրովիչին, եւ ձեռք Է բերվել որոշակի ըմբռնում, որը, կարծում եմ, մոտ ժամանակներս կիրագործվի: Ես որեւԷ միջնորդի անհրաժեշտություն չեմ տեսնում: Կարծում եմ, որ սա բացառապես գործնական հարց Է»,-ասել Է նա:

«Գործնականում, կարծում եմ, երկու երկրների տեղական սահմանապահ իշխանությունների մակարդակով միանգամայն կարելի Է քննարկել այդ հարցերը, եթե կան տեխնիկական հարցեր, որոնք ուկրաինական կողմին մինչեւ վերջ հասկանալի չեն»,-ընդգծել Է Լավրովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]