Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոյեմբերի 28-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 28-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, շարունակվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախատեսված է հանդիպում կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրն է: «Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավ կիրականացնի Տավուշի մարզում: «Լուսավոր Հայաստան»-ը ընտրողների հետ հանդիպումներ կունենա Երևանում, Արտաշատում, Մասիսում, Վեդիում և այլ քաղաքներում: Լրագրողների հետ կհանդիպեն ՀՀԿ «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ցուցակով պատգամավորի թեկնածուները:

ՀՀ ԱԺ-ում կկայանա ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Երևանում կշարունակվի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը:

Հայ-չինական բարեկամության դպրոցում  ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան կողմից կկայանա մրցանակների հանձնման արարողություն: Մրցանակներ կստանան չինարենն ուսումնասիրող ուսանողներն ու դասավանդող մանկավարժները:

Երևանում կմեկնարկի Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողով: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 50 երկրներից ու միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ:

Նոյեմբերի 29-ին Մոսկվա կինոթատրոնում նախատեսված է Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմի պրեմիերան: Միջոցառմանն ընդառաջ կինոռեժիսոր, սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր Ռուբեն Քոչարը, գեղանկարիչ, ֆիլմի գլխավոր հերոս Մայիս Մխիթարյանը կհանդիպեն լրագրողների հետ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]