Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կադաստրում եղել է կազմակերպված կոռուպցիա, և մենք ամեն ինչ արել ենք, որ այն կազմաքանդենք. Սարհատ Պետրոսյան

Կադաստրում եղել է կազմակերպված կոռուպցիա, և մենք ամեն ինչ արել ենք, որ այն
կազմաքանդենք. Սարհատ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կադաստրի ոլորտում վերջին շրջանում եղել է անօրինական գործողությունների 23 բացահայտում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ  այդ ամբողջ գործերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Կոմիտեի ղեկավարը նշեց, որ այդ գործերում առկա են նախկին խոշոր պաշտոնյաների անուններ, շատ խոշոր գումարների մասին է խոսքը: Անօրինական գործընթացների հետևանքով պետական և համայնքային բյուջեները զգալի և շոշափելի կորուստներ են ունեցել, շատ նախնական հաշվարկներով՝ դա կարող է հասնել մինչև 3 մլն դոլարի: Ըստ Սարհատ Պետրոսյանի՝ վերջնական գնահատականը կտան իրավապահ մարմինները:

«Ստացել եմ մի ոլորտ, որը դժվար է միանշանակ բնորոշել վատ կամ չկայացած: Կադաստրի կոմիտեն տարբեր ղեկավարների ժամանակ գոնե երկու անգամ ապացուցել է, որ ինքը մեր երկրի ամենակայացած կառույցներից մեկն է: Դա վաղ 90-ականներին հիմնադրման ժամանակ էր, երբ կադաստրում ինտենսիվ աշխատանք էր տարվում միջազգային դոնորների շնորհիվ, ինչպես նաև 2010-ականի բարեփոխումները, երբ կադաստրի գրասենյակներում սկսեցին հանրային կառավարման նոր մշակույթի ներմուծումը: Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ լավ է եղել: Այո, կադաստրում եղել է կոռուպցիա, նույնիսկ կազմակերպված կոռուպցիա, և մենք ամեն ինչ արել ենք, որ դա կազմաքանդենք: Այսօր հանգիստ խղճով կարող ենք ասել, որ կադաստրում կազմակերպված կոռուպցիա չկա»,- ասաց Սարհատ Պետրոսյանը: Նա նշեց, որ, իհարկե, ամբողջովին չեն կարող բացառել, որովհետև այն մեծ համակարգ է, սակայն իրականացվող բարեփոխումներն ուղղված են նման դեպքերը նվազեցնելուն:

Խոսելով իրականացվող աշխատանքներից՝ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ ժամանակին տեսականորեն ճիշտ որոշում է կայացվել, որ չափագրումների ոլորտը կադաստրային համակարգից  ազատականացվի, սակայն այդ ընկերությունները կապի մեջ էին լինում կադաստրի աշխատողների հետ: Առաջին օրվանից հետևողական աշխատանք է տարվել այդ կապը բացառելու համար:

«Դրանք այսօր գրեթե վերացված են: Մատների վրա կարելի է հաշվել չափագրման կազմակերպություններ, որոնց մեջ ինչ-որ ձևով մասնաբաժին ունեն կադաստրային աշխատողները: Եթե դա չկա, նշանակում է՝ կոռուպցիան չի աշխատում որպես սխեմա»,-ասաց Սարհատ Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ մոտ 300 չափագրողներից 50-60-ի աշխատանքը դադարեցվել է: Չափագրողների աշխատանքի դադարեցումն էլ իր ռիսկերն ունի: Չափագրողների թվաքանակի նվազմամբ պայմանավորված կարող է սակագները բարձրանան: Բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ կոմիտեն փորձում է ապահովել ծառայությունների պատշաճ որակ, և որ թույլ չտա անօրինականություններ:

«Մենք ունենք ստորաբաժանումներ, որոնց կադաստրի ղեկավարները ժամանակին, այսպես ասած, փոքր ֆեոդալիկներ էին իրենց տարածաշրջանում: Մենք բարեփոխման արդյունքում վերացնելու ենք «տարածքային ստորաբաժանում» հասկացությունը: Տարածքային ֆեոդալիկներ չեն լինելու: Պրոցեսը բաշխվելու է այնպես, որ գործարքի գործընթացը մեկ մարդ վերահսկի, այդ դեպքում ինչ-որ մեկը չի կարող քաղաքացուն խոստանալ, թե այս կամ այն պրոցեսը ինչ արդյունք կունենա»,-ասաց Սարհատ Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]