Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ սաուդացի լրագրողի դիակը մասնատել են երաժշտության ներքո  

Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ սաուդացի լրագրողի դիակը մասնատել են 
երաժշտության ներքո

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի մարմինը մասնատել են երաժշտության ներքո:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Suddeutsche Zeitung թերթի հետ զրույցում:

 «Նրան սպանել են 7 րոպեի ընթացքում: Դա կանխամտածված սպանություն է եղել: Դուք կարող եք ձայնագրության մեջ լսել, թե ինչպես է դատաբժիշկը հրահանգում մյուսներին: Նրանք պետք է երաժշտություն լսեին՝ մինչ մասնատում էին դիակը: Կարելի է նկատել, որ նա վայելում է այդ պահը»,-թերթի հետ զրույցում ասել է Չավուշօղլուն:

 Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ, ըստ իրենց, այդ նպատակով Թուրքիա ժամանած մարդիկ չէին կարող ինքնուրույն գործել:

«Մենք մտածում ենք, որ մարդիկ, ովքեր այդ գործի համար եկել էին Թուրքիա չէին կարող ինքնուրույն գործել: Նրանք չէին համարձակվի: Ամեն դեպքում առանց ապացույցների ես չեմ կարող ոչինչ ասել»,-նշել է նախարարը:

 Մամուլում հոկտեմբերի 3-ին լուրեր տարածվեցին, որ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելուց հետո անհետացել է:

Շաբաթներ անց պարզվեց, որ լրագրողը սպանվել է հյուպատոսարանի շենքում:

Նախնական վարկածների համաձայն՝ լրագրողը սպանվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի պատվերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am