Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արթուր Բաղդասարյանն ընտրողներին կոչ է անում ձայն տալ ՕԵԿ-ին՝ հավատարիմ մնալով ազգային արժեքներին

Արթուր Բաղդասարյանն ընտրողներին կոչ է անում ձայն տալ ՕԵԿ-ին՝ հավատարիմ 
մնալով ազգային արժեքներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոյեմբերի 26-ին «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավը մեկնարկեց «ՕԵԿ» գրասենյակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քարոզարշավի մասնակիցները քայլեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցի` մոմավառության:

«Մենք ազգովի պետք է միշտ ամուր կառչած մնանք մեր ակունքներից: Քարոզարշավը սկսում ենք եկեղեցու բակում` ասելով, որ մեր կուսակցությունը հավատարիմ է մեր ազգային արժեքներին, մենք չափազանց կարևոր ենք համարում Հայ առաքելական եկեղեցու տեղը և դերը մեր ժողովրդի կյանքում, կարևորում ենք հայ ընտանիքի ավանդական կերպը, տեսակը, ոգին»,-նշեց ՕԵԿ կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով` «Օրինաց երկիր» կուսակցությունը պետք է կարողանա քաղաքական շիտակ, մրցակցային պայմաններում արժանանալ ժողովրդի վստահության քվեին:

«Բոլորս  պետք է  հասկանանք, որ տեղի է ունեցել հեղափոխություն: Ազգը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Ութ ամսում երեսուն տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց ութ ամսում հնարավոր է ցույց տալ, թե Հայաստանն ինչպես պետք է զարգանա: Մենք այսօր չենք տեսնում այդ զարգացման հստակ ճանապարհը, տեսլականը, ուստի մասնակցում ենք ընտրություններին` ներկայացնելով մեր մրցունակ մոտեցումներն ու ծրագրերը, մեր գաղափարները, որոնց կյանքի կոչելու դեպքում  մարդիկ կժպտան»,-ընդգծեց Բաղդասարյանը և հավելեց, որ քարոզարշավը կազմակերպելու են հանդիպումներով Երևանում և մարզերում, տարբեր սոցիալական խավերի, խմբերի ներկայացուցիչների հետ:

Նոյեմբերի 26-ից մեկնարկած պաշտոնական քարոզարշավը  կտևի 12 օր և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն և երկու դաշինք: Դրանք են «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]