Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Առյուծ արքայի» նոր թրեյլերը դիտումների ռեկորդ է սահմանել

«Առյուծ արքայի» նոր թրեյլերը դիտումների ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առյուծ արքան» մուլտֆիլմի ռեմեյքի թրեյլերը Համացանցում դիտումների քանակով ռեկորդ Է սահմանել Disney ստուդիայի դեբյուտային պրոմոհոլովակների շրջանում: Այդ մասին հոլովակի ստեղծողները հայտնել են Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլովակը առաջին 24 ժամվա ընթացքում հավաքել Է 224,6 մլն դիտում:

«Առյուծ արքայի» պրոմոհոլովակը երկրորդ տեղն Է զբաղեցրել բոլոր ժամանակների առավել շատ դիտված թրեյլերների շրջանում: Առաջին տեղը պատկանում Է «Վրիժառուներ. Անվերջության պատերազմը» ժապավենին, որի գովազդային հոլովակը 230 մլն դիտում Է հավաքել առաջին 24 ժամվա ընթացքում: Disney ստուդիան մեկուկեսրոպեանոց տեսահոլովակն առաջին անգամ ներկայացրել Է նոյեմբերի 23-ին:

«Ռեժիսոր Ջոն Ֆավրոյի՝ ամբողջովին նորացված «Առյուծ արքան» հանդիսատեսին տեղափոխում Է աֆրիկյան սավաննա, որտեղ ապագա արքան պետք Է հաղթահարի դավաճանությունն ու ողբերգությունը, որպեսզի իր օրինական տեղն ստանա Հպարտության ժայռի վրա»,-ասված Է ստուդիայի՝ հրապարակմանը կից մեկնաբանության մեջ: Նշվում Է, որ կինոժապավենը վարձույթ կմտնի 2019 թվականի հուլիսի 19-ին:

Թիզերում ցուցադրված Է, թե սավաննայի բնակիչներն ինչպես են ողջունում գազանների ապագա արքային. կենդանիները հավաքվել են ժայռի շուրջ, որի վրա Ռաֆիքի կապիկը ձեռքին պահում Է Սիմբու նորածին կորյունին՝ կինոնկարի գլխավոր հերոսին: Գործողությունը տեղի Է ունենում Circle of Life («Կյանքի շրջան») սաունդթրեքի ֆոնին, որը հնչել Է 1994 թվականի «Առյուծ արքա» մուլտֆիլմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]