Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մենք» դաշինքն իրեն կայուն այլընտրանք է համարում գործող իշխանություններին

«Մենք» դաշինքն իրեն կայուն այլընտրանք է համարում գործող իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 26  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք» դաշինքն առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին: Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասացին դաշինքի թեկնածուները:

«Ազատ  դեմոկրատները» դաշտում միակ ընդգծված արևմտամետ, եվրոպական հայացքներ կրող կուսակցությունն է, երբևէ իր գծից չի շեղվել, դրա համար  դաշինք ենք կազմել հենց այս կուսակցության հետ: Այլընտրանք ենք բոլոր կուսակցություններին և դաշինքներին, սակայն առաջին հերթին՝ վարչապետի պաշտոնակատարի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Մենք կայուն այլընտրանք ենք գործող իշխանություններին: Ներկայիս իշխանությունն արտաքին քաղաքականության մասով վարում է նախկին իշխանության բռնած ուղին: Սակայն ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն ոչինչ չտվեցին Հայաստանին: Կարծում ենք, որ այդ կառույցներից Հայաստանը պետք է դուրս գա: Ըստ էության, որևէ շոշափելի արդյունք չկա դրանցից: Սակայն դուրս գալը պետք է լինի անցնցում»,-ասաց պատգամավորության թեկնածու Թեհմինա Վարդանյանն ու հավելեց, որ իրենց ծրագիրը ներկայացնելու համար թակելու են բոլորի դռները թե մայրաքաղաքում, թե մարզերում:

Թեկնածու Արա Կետիկյան ներկայացրեց հիմնավորումներ, թե ինչու են արևմտամետ: «Առավել զարգացած ավանդույթներն արևմտյան պետություններն են կառուցել: Մենք պետք է վերցնենք լավագույնը: Մարդը մեզ համար բացարձակ և բարձրագույն արժեք է: Այդ երկրներից պետք է վերցնենք մարդու իրավունքների պաշտպանության մոդելը»,-նշեց նա:

Կետիկյանն ասաց, որ խնդիր է ապացուցել, թե որքան ՀԱՊԿ-ն է Հայաստանին անհրաժեշտ, նույնքան էլ Հայաստանն է անհրաժեշտ ՀԱՊԿ-ին: Անդրադառնալով Արցախի հարցի լուծմանը՝ նա նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելով միայն պետք է հարցը լուծվի: «Խաղաղ կարգավորման եղանակով պետք է լուծվի հարցը, սակայն մինչ դա պետք է լուծվեն ընթացիկ հարցեր` հարևան պետության պահվածքը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ունենալ հզոր պետություն և հզոր բանակ: Պետք է ստեղծենք պայմանագրային զորագնդեր, որ 18-ամյա զինծառայողները չպահպանեն առաջին գիծը»,-նկատեց Կետիկյանը:

Թեհմինա Վարդանյանը տեղեկացրեց, որ կուսակցության կարգախոսն է «Առաջինը Հայաստանն է»-ն: Նա կարևորեց, որ ժողովուրդն իսկապես կարդա, ծանոթանա դաշինքների, կուսակցությունների ծրագրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]