Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

InSight ամերիկյան բացառիկ տիեզերական ապարատը վայրԷջք կկատարի Մարսի վրա

InSight ամերիկյան բացառիկ տիեզերական ապարատը վայրԷջք կկատարի Մարսի վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ժամանակով նոյեմբերի 26-ի երեկոյան Կարմիր մոլորակի վրա վայրԷջք կկատարի InSight ամերիկյան բացառիկ տիեզերանավը, որը թույլ կտա նայել Մարսի ներսը եւ պատասխաններ տալ նրա ներկայիս տեկտոնիկական ակտիվության ու կազմությանը վերաբերող հարցերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA):

Գործակալության տվյալներով՝ մինչեւ 2018 թվականը Մարս են արձակվել երկու տասնյակից ավելի տարբեր ապարատներ, բայց դրանք բոլորն ուսումնասիրում Էին մոլորակի միայն արտաքին կողմը: InSight ապարատը թույլ Է տալիս «նայել» Մարսի ներսը: Այդ տիեզերական ապարատը, որը մայիսի 5-ին Atlas V կրող հրթիռով Մարս են արձակել Կալիֆոռնիայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգի ավիաբազայի արձակման հարթակից, նախատեսված Է Մարսի ներքին կառուցվածքը՝ նրա կեղեւը, պատյանը եւ միջուկը ուսումնասիրելու համար:

Բացի այդ, ամերիկյան տիեզերական ապարատի վրա նաեւ տեղակայված Է միկրոչիպ, որի վրա գրված են այն 2,4 մլն մարդկանց անունները, որոնք մասնակցել են «Անունդ Մարս ուղարկիր» ակցիային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]