Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստան»-ի երևանյան քարոզարշավը մեկնարկեց Նոր Նորք վարչական շրջանից

«Լուսավոր Հայաստան»-ի երևանյան քարոզարշավը մեկնարկեց Նոր Նորք վարչական 
շրջանից

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության երևանյան քարոզարշավը մեկնարկեց Նոր Նորք վարչական շրջանի Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտակայքից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնում է երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։ Երևանյան քարոզարշավը գլխավորում են ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը և չորրորդ համար Գևորգ Գորգիսյանը:  Նրանք վարչական շրջանի կենտրոնական և հարակից փողոցներով, բակերով ու շուկաներով քայլեցին և քաղաքացիներին ներկայացրեցին  կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

Մանե Թանդիլյանը նշեց, որ Լուսավոր Հայաստանը իր պատմության կարճ ժամանակահատվածում կարողացել է իրողություն դարձնել երազանքների պետություն կերտելու իրենց տեսլականը:

«Այն ճանապարհը, որ անցել է մեր կուսակցությունը, կարճ է, բայց բովանդակալից: Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Արման Բաբաջանյան, Գևորգ Գորգիսյան` այս գործիչների ազնիվ և շիտակ պայքարը բերել է այսօրվա նոր Հայաստանի իրողության:

Ազգային ժողովի ընտրությունը կարևորագույն է: Սա ետհեղափոխական առաջին համապետական ընտրությունն է, որտեղ որոշվելու է, թե ինչ Հայաստանում ենք մենք ապրելու»,- ընդգծեց Թանդիլյանը:

Նա հորդորեց քաղաքացիներին իրենց ձայնը տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որն իր առաքելությունն է համարում ապահովել մարդուն բարեկեցիկ և արժանապատիվ կյանքը:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե իրենց կուսակցությունը ընդդիմություն է, թե իշխանություն, Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ քաղաքական ուժի ընդդիմություն, թե իշխանություն լինելը պարզ է դառնում Ազգային Ժողովի ընտրություններից հետո:

«Ընտրություններից հետո պարզ է դառնալու՝ ով ինչքան ձայն է հավաքել և դրանով է որոշվելու ընդդիմություն է, թե իշխանություն»,- ասաց Թանդիլյանը:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]