Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրք-իրանական սահմանին թուրքական զորամաս է հրթիռակոծվել

Թուրք-իրանական սահմանին թուրքական զորամաս է հրթիռակոծվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-իրանական սահմանային Իգդիրի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության PKK զինյալները թուրքական զորամաս են հրթիռակոծել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Հրթիռակոծությունից հետո PKK զինյալների և թուրք զինվորների միջև փոխհրաձգություն է սկսվել:

Փոխհրաձգության հետևանքով մեկ թուրք զինվոր է վիրավորվել:

Թուրքական ԶՈՒ-ն հատուկ գործողություններ է սկսել PKKզինյալներին բացահայտելու և ձերբակալելու ուղղությամբ:

1980-ականներից սկսված թուրք-քրդական բախումները 2015 թ. ամռանից նոր թափ են ստացել: Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]