Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Հուլիս

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության համոզմամբ` քարոզարշավը արդար է լինելու բոլորի համար

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության համոզմամբ` քարոզարշավը արդար է 
լինելու բոլորի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը նախընտրական շրջանում չի ունենալու շտաբներ, լինելու են շտաբների դեր կատարող մեքենաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն այս մասին ասաց նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Այս ընտրություններով մեր պետականությունը 1996-ի նախագահական ընտրություններից հետո նորից հուն կմտնի: Քարոզարշավը, մեր պատկերացմամբ, լինելու է արդար և արդյունավետ: Մենք ավանդական շտաբեր չունենք, ունենք տեղերում մեքենաներ: Շեշտը դրել ենք ԶԼՄ-ների միջոցով ներկայանալու, մեր ծրագիրը ներկայացնելու վրա»,-ասաց Շիրինյանը:

Նրա խոսքով` իրենք նպատակ են դրել ընտրարշավը քաղաքականացնել և դարձնել գաղափարական: Շիրինյանի կարծիքով` իրենց կուսակցության հիմնական առանձնահատկությունն այն է, որ գաղափարախոսության հենքը եկեղեցին, դավանանքի փիլիսոփայությունն են: Այս կուսակցությունը բացարձակության մեջ մերժում է նաև լիբերալիզմը: 

Անդրադառնալով կուսակցության ծրագրին` Շիրինյանը նշեց, որ շեշտը պետք է դնեն սոցիալապես անապահով անձանց օգնություն տալու վրա: «Սակայն բյուջեի միջոցները բավարար չեն: Եթե Հայաստանն արդյունաբերական երկիր չդառնա, ապա շատ հարցերի լուծումներ պետք է մոռանալ: Եթե արդյունաբերական Հայաստան չունենանք, ներգաղթ ևս չի լինելու: Ազգագրական առումով վատ վիճակում ենք, պետք է շտկենք»,-նշեց կուսակցության նախագահը:

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախընտրական կարգախոսն է «Արարչագործական Հայաստան` հայուհուն վայել»:

Ընդհանրացնելով հեղափոխության արդյունքը` Շիրինյանը համոզմունք հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ գործող շատ կեղծարարություններ այլևս չեն լինելու: Շիրինյանը նշեց, որ իրենք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին` որպես հեղափոխության առաջնորդի: «Մեզ համար նա այդպիսին է մնում: Ակնկալում ենք, որ նա պետք է լինի կենտրոնամետ: Սակայն կառավարությունը ստրատեգիական պլանավորում, ռազմավարություն չունի: Կպաշտպանենք այնքանով, ինչքանով որ պաշտպանելու բաներ կանեն, և կքննադատենք, եթե քննադատելու ինչ-որ բան լինի»,-ասաց Շիրինյանն ու նշեց, որ բացառում ենք ցանկացած համագործակցություն հանրապետականների հետ:

Այս կուսակցությունը, Շիրինյանի համոզմամբ. այլընտրանք է լինելու հեղափոխությանը պաշտպանող ուժերի միջև:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ