Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆիլմեր, ներկայացումներ. Նարինե Գրիգորյանը հանդես կգա հետաքրքրիր նորություններով

Ֆիլմեր, ներկայացումներ. Նարինե Գրիգորյանը հանդես կգա հետաքրքրիր 
նորություններով

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն իր արվեստի երկրպագուներին կուրախացնի  թատերական ներկայացումների առաջնախաղերով և ֆիլմերի պրեմիերաներով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Միքայել Վաթինյանի հետ հանդես է գալու «Վեներան մուշտակով»  ներկայացման մեջ: «Բեմադրության ռեժիսորը թարգմանիչ և բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանն է: Աշխատում ենք անել հնարավորը, որպեսզի այն թատերասերների դատին հանձնենք  փետրվարին»,-նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով` «Վեներան մուշտակով» համանուն ֆիլմի համար հանրահայտ ռեժիսոր Ռոման Պոլանսկին արժանացել է Ֆրանսիայի «Սեզար» ազգային կինոմրցանակի:

Դերասանուհին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում կխաղա «Ոչնչից՝ մեծ աղմուկ» ներկայացման մեջ, որի ռեժիսորը ֆրանսահայ բեմադրիչ Ժերալդ Փափազյանն է:  Բեմադրության առաջնախաղը նախատեսված է փետրվարին:

Նարինե Գրիգորյանը ուրախությամբ հայտնեց, որ այս տարվանից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում իր անվամբ արվեստանոց է գործում: «Արդեն 15 տարի դասավանդում եմ թատերական ինստիտուտում, բայց այս տարի իմ արվեստանոցն ունեմ: Ուսանողները չորրորդ կուրսում են և պետք է դիպլոմային աշխատանք պաշտպանեն: Այդ նպատակով աշխատում ենք «Կաբարե» ներկայացման բեմադրության վրա, որը կարող են խաղալ տարբեր հարթակներում, անգամ սրճարաններում»,-ընդգծեց նա:

Լիտվայում oգոստոսին կայացած «Խաչմերուկ»  միջազգային թատերական փառատոնում Նարինե Գրիգորյանի «ЛЮ-БОФ» բեմադրությունը, որը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի խաղացանկում է, արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Գրան պրիի»։ Մրցանակը միայն օրեր առաջ է հասել հասցեատերերին:
«Մասնակցում էին թատերախմբեր Մոսկվայից, Բիշքեկից, Իսրայելից, այլ վայրերից:  Դահլիճները լեփ-լեցուն էին: Փառատոնից հետո Լիտվայում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում հանդես գալու առաջարկներ ենք ստացել ու սիրով ընդունել դրանք»,-նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող իր մասնակցությամբ նոր ֆիլմերին՝ դերասանուհին հայտնեց, որ օրերս են ավարտվել ֆրանսահայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Սև այգի, կապույտ երկինք» կինոժապավենի նկարահանման   աշխատանքները: «Շատ հետաքրքիր էր այդ գործընթացը, քանի որ ֆիլմում ֆրանսերեն էի խոսում: Շուտով նախատեսվում է Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» գործի պրեմիերան, որում նույնպես ընդգրկված եմ: Արման Նշանյանի «Չերգված անցյալը» աշխատանքային վերնագրով ֆիլմում, որը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը, մարմնավորում եմ Կոմիտասի մորը»,-պատմեց Նարինե Գրիգորյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]