Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՌԴ-ն պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ անցկացնել Ազովի ծովի իրադրության շուրջ

ՌԴ-ն պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ անցկացնել Ազովի ծովի իրադրության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պահանջել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) շտապ նիստ անցկացնել Ազովի ծովի իրադրության շուրջ, նախնական կարգով այն նշանակված Է նոյեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով 19:00-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: «Ազովի ծովում իրադրության վտանգավոր զարգացման եւ դրան հաջորդած իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանը պահանջել Է նոյեմբերի 26-ի առավոտյան ԱԽ-ի բաց նիստ գումարել «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանում» օրակարգի կետով»,- ասել Է նա:

Ինչպես հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնում, Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ Ռուսաստանի պետական սահմանը խախտած «Բերդյանսկ», «Նիկոպոլ» եւ «Յանի Կապու» նավերը նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ին ՌԴ-ի տարածքային ծովի սահմաններում ապօրինի գործողությունների փորձ են իրականացրել:

ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության եւ ՌԴ-ի Սեւծովյան նավատոմի՝ ուղեկցող նավերի եւ կատերների՝ անհապաղ կանգ առնելու օրինական պահանջներին չեն արձագանքել, կատարել են վտանգավոր խուսավարում:

Ուկրաինական ռազմանավերի հարկադրական կանգնեցման նպատակով կիրառվել Է զենք: Արդյունքում Սեւ ծովում ՌԴ-ի տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերն Էլ կալանվել են: Ուկրանիայի զինված ուժերի երեք վիրավոր զինծառայողներին բժշկական օգնություն Է ցույց տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]