Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիրը կարևորում է տպագիր մամուլի աշխատանքը 

«Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիրը կարևորում է տպագիր մամուլի աշխատանքը 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 20 տարում տպագիր մամուլի մահվան մասին պարբերաբար բարձրացվող տեղեկությունները չափազանցված են: Հայաստանում տպագիր մամուլի խնդիրներից են հասարակության վճարունակությունը, դրա նկատմամբ երիտասարդների հետաքրքրության բացակայությունը և տպագիր ԶԼՄ-ների միջև մրցակցության բարձր մակարդակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում անցկացվող «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում նման տեսակետ հայտնեց «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արտակ Ճաղարյանը:

Երկու տարի առաջ գործունեությունը սկսած օրաթերթի գլխավոր խմբագրի խոսքով՝  տպագիր մամուլի խնդիրները միաշերտ չեն: «Մասնավորապես, շատ կարևոր գործոն է սոցիալական,  հասարակության վճարունակության խնդիրը: Երկրորդ խնդիրն այն է, որ երիտասարդները չեն կարդում տպագիր մամուլ, երրորդ խնդիրն էլ կապված է նրա հետ, որ ցանկացած լրատվամիջոց, այնպես և տպագիր մամուլը մրցակցային շուկա է, և պետք է կարողանալ տեղավորվել այդ մրցակցային շուկայում»,- նշեց նա:

Արտակ Ճաղարյանը վստահեցրեց՝ թերթում իրադարձային նյութ հրապարակելն անիմաստ է: «Մենք մեծ տեղ ենք հատկացնում փորձագիտական շրջանակներին: Մեր թերթը գնում է վերլուծական նյութեր հրապարակելու ճանապարհով, թեև  փորձում ենք համատեղել  նաև թերթ-էլեկտրոնային հարթակ հարաբերությունը»,- ասաց Ճաղարյանն՝, ընդգծելով, որ տպագիր մամուլ  պետք է անպայման ունենալ:

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում մեդիա ոլորտի մասնագետներն ու փորձագետները քննարկում են լրատվամիջոցների ապագային վերաբերող հարցերն ու լրատվական ինդուստրիայի զարգացման հեռանկարները:

Մեդիաֆորումը կազմակերպվել է «Արմենպրես» լրատվական գործակալության և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]