Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ժողովուրդ» օրաթերթի պատասխանատու խմբագիրը համոզված է՝ տպագիր մամուլը պետք է փորձի  դիմակայել և հարմարվել նոր իրավիճակին

«Ժողովուրդ» օրաթերթի պատասխանատու խմբագիրը համոզված է՝ տպագիր մամուլը 
պետք է փորձի  դիմակայել և հարմարվել նոր իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տպագիր մամուլն այսօր կանգնած  է իր գործելաոճը փոխելու, նոր իրողություններին հարմարվելու հրամայականների առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում նման տեսակետ հայտնեց «Ժողովուրդ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Արման Գալոյանը:

«Երբ  ի հայտ եկավ ռադիոն, բոլորը գուժում էին տպագիր մամուլի մահը, երբ ի հայտ եկավ  հեռուստատեսությունը, բոլորը գուժում էին տպագիր մամուլի մահը: Այսօր ինտերնետի դարաշրջանում նորից գուժում են տպագիր մամուլի մահը, բայց ինչպես մեր հայտնիներից մեկն էր ասում, մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»,- նշեց նա:

Գալոյանի խոսքով՝ պետք է փորձել դիմակայել և հարմարվել նոր իրավիճակին: «Օրինակ՝ մեր թերթի օրինակով, մենք հրատապ ու օպերատիվ լրատվությունը զետեղում ենք  կայքում,  իսկ թերթի էջերում արդեն ավելի շատ հարցազրույցներ, վերլուծական բացառիկ նյութեր են տեղ գտնում, որպեսզի հաջորդ օրն ընթերցողը, թեկուզ այդ դրամը վճարելով, նորից ստիպված չլինի կարդալ, այն ինչն ինքը երեկ արդեն գիտեր տարբեր կայքերից»,- ընդգծեց բանախոսը:

«Ժողովուրդ» օրաթերթի պատասխանատու խմբագիրը կարևորեց բացառիկ նյութերի վրա շեշտադրում դնելն ու իրադարձությունները այլ՝ լրացուցիչ մեկնաբանություններով, վերլուծությամբ ներկայացնելը:

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում մեդիա ոլորտի մասնագետներն ու փորձագետները քննարկում են լրատվամիջոցների ապագային վերաբերող հարցերն ու լրատվական ինդուստրիայի զարգացման հեռանկարները:

Մեդիաֆորումը կազմակերպվել է «Արմենպրես» լրատվական գործակալության և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]