Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանն` Ազգերի լիգայի խորհրդանշական թիմի կազմում

Հենրիխ Մխիթարյանն` Ազգերի լիգայի խորհրդանշական թիմի կազմում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբայի փուլի խորհրանշական թիմում հայտնված Հենրիխ Մխիթարյանը հավաքել է 7.77 միավոր: Հայ կիսապաշտպանը մասնակցել է 6 խաղի, խփել 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլում D խմբի 4-րդ ենթախմբում Հայաստանի հավաքականը վերջին տուրից հետո 2-րդն է: Այս խմբում առաջին տեղը զբաղեցրեց և խմբից դուրս եկավ Մակեդոնիան, որը հավաքեց 15 միավոր: Մակեդոնացիները խմբային փուլում պարտվեց միայն Հայաստանի հավաքականին Երևանում կայացած խաղում: Հայաստանի ընտրանին 10 միավորով երկրորդն է: Մեր ընտրանին 6 խաղերից միայն 3-ում հաղթանակ տոնեց, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի, իսկ երկուսում պարտվեց: 6 միավորով եռյակի վերջում Ջիբրալթարն է, իսկ 4 միավորով վերջինը Լիխտենտեյն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]