Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրենի կարծիքով` վճարովի բովանդակությունը լսարանն ընդունում է ավելի լավ

Լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրենի կարծիքով` վճարովի բովանդակությունը լսարանն ընդունում է ավելի լավ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լսարանը լրատվամիջոցների վճարովի լրատվական բովանդակությունն ավելի լավ է ընդունում. այդ եզրակացությանը 106. 5 FM լրատվական ռադիոյում հանգել են այն բանից հետո, երբ ազատ ներկայացվող բովանդակությունը փակումից ռադիոն ձեռք է բեր փակ բովանդակության բաժանորդներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում նման տեսակետ հայտնեց 106. 5 FM լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանը:

«Կարծում եմ, որ որևէ լավ բան անվճար չարժե ցույց տալ: Մենք երկու տարի առաջ  փակեցինք ամբողջ կոնտենտը և գոհ ենք այդ կապակցությամբ: Մարդիկ վճարում են մեզ դիտելու, լսելու, ընթերցելու համար: Սա լուծել է մի քանի խնդիր: Երբ փակեցինք կոնտենտը, տեսանք, որ մարդիկ մեզ դիտելու համար ոչ միայն անցնում են գրանցման ութ քայլանոց փուլը, այլ նաև վճարում են»,-ասաց Խումարյանն ու նշեց՝ կլինեն ունկնդիրներ, ովքեր միանգամից կնկատեն բացակայությունը:

Նա ընդգծեց, որ կոնտենտը վճարովի դարձնելու գաղափարն այն էր, որ բաժանորդագրությունների հաշվին փակեին ռադիոյի ծախսը, հատկապես 2016-ին, երբ պատերազմ տեղի ունեցավ և ռադիոյի, առհասարակ մեդիայի շուկան գահավիժեց: Ռադիոն անցավ այդ տարբերակին, որ լուծի իր խնդիրները: Խումարյանը նշեց` նկատել են, որ կայքը այլ լսարան է սպառում, ռադիոն` այլ:  «Ես վստահեցնում եմ ձեզ, երբ փակեք կոնտենտը, դա ավելի լավ կընդունվի լսարանի կողմից, քան ձեզ թվում է»,-դիմելով ֆորումի մասնակից մասնագետներին` շեշտեց Խումարյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]