1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եղել է խախտում, թե ոչ. ընտրական օրենսգրքի սահմանումը հստակ է

Եղել է խախտում, թե ոչ. ընտրական օրենսգրքի սահմանումը հստակ է

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցերը նրա ընդդիմախոսները դիտարկեցին որպես վարչական ռեսուրսի չարաշահում՝ նախընտրական քարոզչության տեսնակյունից: Այդպիսի տեսակետ են հնչեցրել ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը: 

Ս.թ. նոյեմբերի 20-ին ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց, որտեղ Փաշինյանի այցերը որակում էր «բոլոր միջազգայնորեն ընդունված չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում»: ՀՀԿ հայտարարության մեջ մեջբերված են հատվածներ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումներից»՝ հիմնավորելու վարչապետի պաշտոնակատարի գործողությունների վերաբերյալ իրենց հնչեցրած գնահատականը: Նույն օրը «Մենք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն ասել է, որ չի ողջունում Փաշինյանի այցը Գեղարքունիքի մարզ, քանի որ այդպես անհավասար պայմաններ են ստեղծվում: Իսկ նոյեմբերի 21-ին ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը հարցազրույցում նկատել է, թե վարչապետի պաշտոնակատարը նախընտրական քարոզչություն է իրականացնում:

Հարկ է արձանագրել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին վարչական ռեսուրսը չարաշահելով նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ մեղադրելիս ընդդիմախոսներից որևէ մեկը չի մատնանշել ՀՀ Ընտրական օրենսգրքի որևէ խախտված հոդված: Այսինքն՝ Փաշինյանի հասցեին ընդդիմախոսների հնչեցրած քննադատությունները ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական բնույթ ունեն, ինչը նշանակում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի խախտել ընտրական որևէ օրենք:

Փորձենք պարզել, թե նախընտրական քարոզչության վերաբերյալ ի՞նչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը: ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդված, որը վերաբերվում է նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքներին, ունի հետևյալ սահմանումը. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն»:

Միաժամանակ, ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածը, որ սահմանում է նախընտրական քարոզչության սահմանափակումները, նախատեսում է. «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը»:

Նկատենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե հանրային ուշադրության կենտրոնում է, և նրա ցանկացած քայլ կարող է ընդդիմախոսների կողմից տարբեր մեկնաբանությունների ու գնահատականների արժանանալ, ինչի մասին էլ վկայում են հնչած տեսակետները: Բայց և այնպես, նախընտրական քարոզարշավի սահմանված լինելը չի սահմանափակում քարոզչությամբ զբաղվելը, այն առավելապես նախատեսված է քարոզչությունը կանոնակարգված դարձնելու համար՝ հավասար պայմաններ ապահովելով մասնակից բոլոր ուժերի համար։ Ուստի վարչապետի պաշտոնակատարը, աշխատանքային այցեր կատարելով մարզեր, օրենսդրությամբ սահմանված որևէ նորմ չի խախտել, նախընտրական քարոզչություն չի իրականացրել, քանի որ քարոզարշավը, որպես այդպիսին, նույնիսկ չի մեկնարկել։ 

Արման Գալոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]