Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

GALLUP-ի հարցումների համաձայն` 2017թ-ի ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն հավաքել է ձայների 13.7%-ը, «Ելք»-ը` 14.6%

GALLUP-ի հարցումների համաձայն` 2017թ-ի ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն հավաքել է 
ձայների 13.7%-ը, «Ելք»-ը` 14.6%

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն`2017թ.-ի խորհրդարանական ընտրություններում առավել մեծ թվով քվեներ էր ստացել «Ծառուկյան» դաշինքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Հարցումը փորձարարական էր: Հարցվածների 20.3%-ը նշել է, որ 2017թ.-ի ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքին է քվեարկել, 14.6%-ն ասել է, որ «Ելք» դաշինքին է քվեարկել. հիշում ենք, որ իրենք 7% էին ստացել: Իսկ ՀՀԿ-ն ստացել է 13.7% ձայն, մնացած ուժերը՝ 3%-ից պակաս»,- նշեց Նավասարդյանը:

Նրա խոսքով` կա նաև շատ բարձր ցուցանիշ այն մարդկանց, ովքեր նշել են, որ ընտրություններին չեն մասնակցել:

«26.6%-ը նշել է, որ ընտրություններին չի մասնակցել, իսկ 19.8%-ը չի ցանկացել կամ դժվարացել է պատասխանել հարցին»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]