1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի տնտեսությունում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա. մասնագետ

Հայաստանի տնտեսությունում արմատական բարեփոխումներ իրականացնելու 
անհրաժեշտություն կա. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել: Երևանում անցկացվող «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ այս մասին նշեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը: Նրա խոսքով՝ հիմնական պատճառները մի քանիսն են: Նախ՝ Հայաստանի պետական կառավարման համակարգը բավական ծախսատար է, այն չի համապատասխանում երկրում տիրող փոփոխություններին և արդյունավետ չէ:

«2000 թվականին Հայաստանի պետական կառավարման համակարգի ծախսերը կազմել են 70 մլրդ-ից մի փոքր ավելի դրամ, 2015 թվականին այդ թիվը հասել է 478.8 մլրդ դրամի: Նույնիսկ զարգացած երկրները նման շռայլություն թույլ չեն տալիս իրենց: Ինչ վերաբերում է արդյունավետությանը: Եթե նայում ենք ցուցանիշներին, ապա տեսնում ենք, որ ՀՆԱ-ի 1 տոկոս աճին բաժին է ընկել կառավարման համակարգի 136 տոկոս աճ: Սա չի խոսում արդյունավետության մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Աշոտ Մարկոսյանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, ինչը դեռ շարունակվում է, քանի որ հեղափոխություն դեռ տեղի չի ունեցել մեր մտքերում, մեր մոտեցումներում:

«Ես ուրախ եմ, որ ազատությունը վերադարձվեց մեզ, և բոլորը, հատկապես, գործարարները պետք է զգան դա: Հասարակության, գործարարների կողմից ինչ-որ քայլ անելու համար նախ պետք է նրանց հնարավորություն տալ, ինչը սովորաբար անում են իշխանությունները: Վերջին 20 տարում իշխանությունները մեզ զրկել են այդ հնարավորությունից, սակայն այժմ ստացել ենք ազատություն»,-ասաց Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, որ խնդիրները շատ են, բայց դրանց լուծումները առաջ քաշելուց բացի, պետք է նաև վերագնահատել տնտեսության իրական հնարավորությունները, կատարել գույքագրում: Նա կարևորեց հասարակության մեջ պատասխանատվության հանգամանքն արմատավորելը:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]