Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը Ջեյմս Թրուշարդն է

ՏՏ  ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018թ. ՀՀ պետական մրցանակի 
դափնեկիրը  Ջեյմս Թրուշարդն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018թ. ՀՀ պետական մրցանակի է արժանացել National Instruments ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Նրա վաստակը բավականին մեծ է: Նա այն բացառիկ անձանցից մեկն է, ով կարողացավ նաև այնպիսի ճարտարագիտական լուծումներ առաջարկել, որոնք միտված էին տարբեր ենթակառուցվածքների արդիականացմանը, այլընտրանքային էներգետիկ աղբյուրների մատչելիությանը և նմանատիպ ճարտարագիտական այլ մարտահրավերներ, որոնք կանգնած էին մարդկության առաջ: Թրուշարդն այն եզակի մարդկանցից է, ով կոնկրետ լուծումներ է առաջարկել»,- ասաց Մուսայելյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն էլ ընդգծեց, որ Թրուշարդը իր գործունեությունը սկսել է համալսարանից, լինելով դասախոս, գիտահետազոտող, դրանից հետո մի քանի ընկերների հետ հիմնել է իր ընկերությունը և փոխել է մոտեցումը ճարտարագիտության նկատմամբ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակին 2010թ. արժանացել է  Ինտել կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ  Քրեյգ Բարեթը , 2011թ.՝ «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր  Սթիվ Վոզնյակը, 2012թ.՝  Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, 2013թ.՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն  Ցուգիո Մակիմոտոն, 2014թ.՝  Cisco ընկերության զարգացման գծով տնօրեն Մարիո Մացցոլան, 2015թ. ՝  Kaspersky Lab ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, 2016թ.՝ Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն  Լուի Պուզենը, 2017թ.՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]