Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թեհրանը կարող Է փոխել դիրքորոշումը միջուկային գործարքի նկատմամբ. Զարիֆ

Թեհրանը կարող Է փոխել դիրքորոշումը միջուկային գործարքի նկատմամբ. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը կարող Է փոխել դիրքորոշումը միջուկային գործարքի նկատմամբ, եթե Իրանի քաղաքացիներն զգան, որ այն չի համապատասխանում իրենց տնտեսական շահերին: Այդ մասին, ինչպես նոյեմբերի 23-ին հայտնել Է PressTV հեռուստաալիքը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կողմնորոշվում ենք ժողովրդի դիրքորոշմամբ: Հենց այդ գործոնն Է հանգուցային,-ասել Է Զարիֆը:-Եթե Իրանի քաղաքացիները գտնեն, որ գործարքը չի համապատասխանում իրենց տնտեսական շահերին, ապա մենք ստիպված կլինենք կատարել ժողովրդի կամքը»:

Նախարարն ընդգծել Է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ նոր բանակցություններ սկսելն իմաստ չունի: «Ինչու մենք պետք Է բանակցությունները վերսկսենք միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն ատում Է իր նախորդին»,-ասել Է Զարիֆը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անբարյացակամությունը Սպիտակ տան նախորդ ղեկավար Բարաք Օբամայի նկատմամբ, որի օրոք կնքվել Է ԳՀՀԾ-ն: Նախարարը հավելել Է, որ «դիվանագիտական մակարդակով նման պատճառը չի կարող բավարար համարվել, քանի որ դիվանագիտությունը լուրջ խաղ Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]