Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփն ակնարկել է Աֆղանստան այցելելու հնարավորության մասին

Թրամփն ակնարկել է Աֆղանստան այցելելու հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ կարող է առաջին անգամ այցելել Աֆղանստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ զինվորականների հետ տեսակոնֆերանսի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ կարող է հանդիպել նրանց հետ ԱՄՆ-ում կամ նրա սահմաններից դուրս: «Հնարավոր է՝ ես ձեզ հետ հանդիպեմ նաև այդտեղ (Աֆղանստանում): Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն այս շաբաթ հայտարարել է, որ կարող է այցելել ռազմական գործողությունների գոտի՝ չհստակեցնելով կոնկրետ որտեղ:

Աֆղանստանի պատերազմն ԱՄՆ-ի համար դարձել է պատմության մեջ ամենաերկարը: Ամերիկյան զորքերն այնտեղ են գտնվում 2001 թվականից:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]