1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանի քաղաքացիները մեղադրվում են ահաբեկչական խմբի ֆինանսավորելու մեջ

Ադրբեջանի քաղաքացիները մեղադրվում են ահաբեկչական խմբի ֆինանսավորելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի անվտանգության ծառայությունը իրականացրել է հատուկ գործողություններ, ինչի արդյունքում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Սիրիայում գործող  ահաբեկչական խմբի ֆինանսավորելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Գործի հանգամանքների համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիներ Իլգար Էրշադ օղլու Ագաևը, Սահիլ Ֆարհադ օղլու Իբրահիմովը, Նամիք Նատիք օղլու Մամեդովը և մի շարք այլ անձինք  2017թ. հոկտեմբերից սկսած Սիրիայում գործող ահաբեկչական խմբերից մեկի անդամներին պարբերաբար դրամական միջոցներ են փոխանցել:

Այս անձինք կապ են հաստատել տարբեր երկրներում գործող ահաբեկչական խմբավորումների անդամների, ինչպես նաև Սիրիայում գործող ահաբեկիչների հարազատների հետ և տարբեր միջոցներով ահաբեկիչներին գումար հասցրել:

Ահաբեկիչներին փոխանցվել է 500 հազար դոլարի չափ գումար:

Կասկածյալները ձերբակալված են, գործի հետ կապված հանգամանքները պարզելու համար քննություն  է իրականացվում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]