Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելությունը կունենա 72 ներկայացուցիչ

ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելությունը կունենա 72 
ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ երկրների 72 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:

«Առաքելության նպատակը մեկն է՝ որպեսզի ընտրություններն անցնեն հանգիստ, օրենքներին համապատասխան, և մենք ամեն ինչով կնպաստենք ազատ ու ժողովրդավար ընտրությունների անցկացմանը: Ներգրավված է լինելու շուրջ 72 դիտորդ, անցած տարի նրանց թիվը 76-ն էր, ինչն ամբողջովին բավարարեց Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Սլոբոդան:

Շտաբի ղեկավարի խոսքով` առաքելության կազմում լավ պատրաստված անդամներ են:

«Ներկայացուցիչների կազմում պատգամավորներ են, ընտրական հանձնաժողովների անդամներ: Այս պահի դրությամբ՝ իրենց մասնակցությունը հաստատել են Բելառուսը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, նյութեր ենք սպասում Ուզբեկստանից, Մոլդովայի Հանրապետությունից նույնպես ներկայացուցիչներ կլինեն»,- նշեց Եվգենի Սլոբոդան:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]