Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը

Նիկոլ Փաշինյանը  ստորագրել է Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու 
համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  ստորագրել է Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

«Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո: ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի սողանցք չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,- գրել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]