Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսով

ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Եթե մտահոգ 
ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել Հայաստանի Հանրապետական կուսակցության կարգախոսն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունն առաջիկա արչտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսով:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կարգախոսի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել է կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ: 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]