Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպայում գնացքի տոմսի փողը կվերադարձնեն դրա ուշանալու դեպքում

Եվրոպայում գնացքի տոմսի փողը կվերադարձնեն դրա ուշանալու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ում գնացքների ուղեւորները կկարողանան ամբողջությամբ ետ ստանալ տոմսերի արժեքը, եթե գնացքի մեկնումն ուշանա ավելի քան երկու ժամ:

Գործող կանոններում այս փոփոխություններն ընդունել Է Եվրախորհրդարանը: Այժմ այդ փոփոխությունները քննարկելու են ԵՄ-ի խորհրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եվրո Պուլսը»: Միեւնույն ժամանակ մեկուկես ժամով գնացքի ուշանալու դեպքում ուղեւորները կկարողանան վերադարձնել տոմսի արժեքի 75 տոկոսը, իսկ մեկ ժամ ուշանալու դեպքում՝ գնման վրա ծախսված միջոցների մինչեւ 50 տոկոսը: Բացի այդ, նոր կանոնները շարժունակության սահմանափակումներ ունեցող ուղեւորներին թույլ կտան անվճար օգնություն ստանալ կայարաններում, ընդ որում՝ խոշոր կայարաններում նրանք ստիպված չեն լինի նախօրոք նման օգնություն խնդրել:

Փոփոխությունները վերաբերել են նաեւ հեծանվորդներին. այժմ բոլոր նոր կամ նորացված գնացքները պետք Է բավարար տեղեր ունենան վագոններում, որպեսզի դրանցով հնարավոր լինի հեծանիվ տեղափոխել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]