1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վաղաշենի մանկապարտեզը չի գործում շենքային անբավարար պայմանների պատճառով

Վաղաշենի մանկապարտեզը չի գործում շենքային անբավարար պայմանների պատճառով

ԳԱՎԱՌ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մանկապարտեզն իր գործունեությունը դադարեցրել է 2011 թվականին, իսկ վերաբացվելու հեռանկարներ դեռեւս չեն նշմարվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը, պետբյուջեի միջոցներով այստեղ 2012-2013 թվականների ընթացքում իրականացվել են հիմնանորոգման որոշակի աշխատանքներ, սակայն հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտելու եւ մանկապարտեզը վերաբացելու համար հարկավոր է նոր հատկացումներ՝ մոտ 80-100 միլիոն դրամի չափով:

«Ունենք նախադպրոցական տարիքի 100-ից ավելի երեխա, որոնց ծնողներն անհամբեր սպասում են մանկապարտեզի վերաբացմանը: Պետբյուջեից տրամադրած միջոցներով հիմնանորոգվել է շենքի տանիքը, տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ, սակայն հիմնական անելիքները դեռ մնում են, որոնք ավարտելու համար մեր միջոցները չեն բավարարում, իսկ պետական աջակցությունն ուշանում է»,-նշեց համայնքի ղեկավարը: Վաղաշենի համար առաջնահերթ լուծում պահանջող երկրորդ հիմնախնդիրը նորակառույց թաղամասի բնակիչներին բնական գազով ապահովելն է:

Գազամատակարարման ցանցը կառուցվել է, մնում է շահագործման թույլտվություն ստանալ: Որոշակի խնդիրներ կան նաեւ համայնքի միջնակարգ դպրոցում: «Թեեւ դպրոցի շենքը շահագործման է հանձնվել ընդամենը 5 տարի առաջ, սակայն արդեն սկսել է փտել հատակը, տանիքից կաթոցներ են նկատվում, սեպտիկ հորը նորմալ չի գործում: Խնդրել ենք Գեղարքունիքի մարզպետին՝ տնտեսված միջոցների հաշվին թույլ տալ՝ նկատված շինարարական թերությունները վերացնելու համար, ում համաձայնությունն արդեն ստացել ենք: Մարզպետին ներկայացրել ենք նաեւ մանկապարտեզի շենքի հիմնանորոգման եւ գազատարի շահագործման թույլտվություն ստանալու խնդիրները»,-ասաց Արթուր Սուվարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]