1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit-ից հետո հարաբերությունների մասին հռչակագրի նախագիծը. Տուսկ

ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit-ից հետո հարաբերությունների մասին հռչակագրի նախագիծը. Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի եւ Բրյուսելի ներկայացուցիչները համաձայնեցրել են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ հռչակագրի նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: «Եվրահանձնաժողովի նախագահն ինձ տեղեկացրել Է, որ նախագիծը համաձայնեցված Է բանակցորդների մակարդակով: Այն համաձայնեցված Էր քաղաքական մակարդակով, այժմ դրան պետք Է հավանություն տան ԵՄ-ի երկրների ղեկավարները»,-գրել Է Տուսկը Twitter-ում:

Նա նշել Է, որ ինքը նախագիծն ուսումնասիրելու Է ուղարկել այն 27 երկրների ղեկավարներին, որոնք ԵՄ-ում մնալու են Brexit-ից հետո: Նոյեմբերի 14-ին հինգժամյա քննարկումից հետո Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն Էր տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին: Հաղարդվել Էր, որ փաստաթղթին դեմ են արտահայտվել կառավարության անդամների մեկ երրորդը:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ավելի վաղ հայտարարել Է, որ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը քննարկելու համար ԵՄ-ի գագաթնաժողով Է նշանակվել նոյեմբերի 25-ին: Նոյեմբերի 22-ին ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Brexit-ին նվիրված գագաթնաժողովը կարող Է սպառնալիքի տակ հայտնվել, քանի որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ Brexit-ից հետո ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների սկզբունքների շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]