Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում հրդեհներին հաջորդել են սելավահոսքերով սպառնացող անձրեւները

Կալիֆոռնիայում հրդեհներին հաջորդել են սելավահոսքերով սպառնացող անձրեւները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կալիֆոռնիայում անձրեւներ են տեղում, ինչը հեշտացրել Է հրդեհների դեմ մղվող պայքարը, որոնք ահա արդեն մի քանի շաբաթ Է՝ մոլեգնում են նահանգում: Սակայն, ինչպես նշում Է BBC-ն, առատ տեղումները կարող են հանգեցնել ցեխահոսքերի, ինչը կդժվարացնի որոնողափրկարարական աշխատանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջիկա օրերին տարածաշրջանում սպասվում են 10-15 սանտիմետր տեղումներ, եւ առանձին բնակավայրերի վարչակազմերը արդեն բնակիչներին նախազգուշացրել են վարարումների սպառնալիքի մասին: BBC-ն հիշեցնում Է, որ առնվազն 80 մարդ Է զոհվել Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների հետեւանքով: Այրվել Է ավելի քան 10 հազար տուն: Անձրեւները, որոնք սկսվել են նոյեմբերի 21-ին, առաջինն են կես տարվա ընթացքում:

Տեղումների շնորհիվ ցրվել Է ծուխը, ինչի պատճառով, մասնավորապես, Սան-Ֆրանցիսկոյում փակվել Էին դպրոցները: Հրշեջները հույս ունեն, որ անձրեւները կդանդաղեցնեն կրակի տարածումը եւ իրենց թույլ կտան վերացնել բռնկումները: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ չափազանց մեծ Է սելավահոսքերի վտանգը, քանի որ տարածաշրջանում շատ քիչ Է բուսականությունը, որը կարող Էր զսպել հոսքերը: Անձրեւները ցրում են ծուխը, բայց նաեւ հողին են նստեցնում մոխիրը՝ այն վերածելով թանձր մածուկի, ինչը դժվարացնում Է զոհվածների մարմինների որոնումը: Մասնագետները հնարավոր են համարում, որ ոչ բոլոր զոհվածներին են կարողանալու գտնել, հաղորդել Է «Ինտտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]