Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Brexit-ի շուրջ ԵՄ-ի գագաթնաժողովն սպառնալիքի տակ Է հայտնվել պահպանվող վիճելի հարցերի պատճառով. The Daily Telegraph

Brexit-ի շուրջ ԵՄ-ի գագաթնաժողովն սպառնալիքի տակ Է հայտնվել պահպանվող վիճելի հարցերի պատճառով. The Daily Telegraph

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում չկարողացան համաձայնության գալ Brexit-ից հետո Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների սկզբունքների շուրջ, ինչը կասկածի տակ Է դնում ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ին նշանակված գագաթնաժողովի անցկացումը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Daily Telegraph թերթը: «Բրյուսելի հետ Brexit-ի վերաբերյալ իր գործարքի շուրջ քննարկումներն ավարտելու Թերեզա Մեյի փորձերը նոյեմբերի 21-ին ձախողվել են, ինչը կասկածներ Է առաջացնում, որ այս կիրակի կկայանա ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը՝ տեքստը ստորագրելու համար»,- գրում Է թերթը:

Նոյեմբերի 21-ին Մեյը Բրյուսելում հանդիպել Է Յունկերի հետ: Սպասվում Էր, որ այդ հանդիպմանը կողմերը վերջնականապես կհամաձայնեցնեն Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, սակայն դրանից հետո Մեյը հայտարարել Է, որ «հարցերը դեռեւս մնում են»: Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել Է Բրյուսել բանակցելու վերադառնալ նոյեմբերի 24-ին:

Նախօրյակին Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, որն անցած շաբաթվա վերջին Է նշանակվել այդ պաշտոնում, չի բացառել երկրում հանրաքվեի կրկնական անցկացումը Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման շուրջ:

Ընդհանուր առմամբ հանդես գալով խորհրդարանի կողմից Բրյուսելի հետ Brexit-ի պայմանների շուրջ գործարքի՝ նախարարների կաբինետի համաձայնեցրած ձեւաչափի աջակցության օգտին, Ռադը միեւնույն ժամանակ հասկանալ Է տվել, որ իրատեսական չի համարում վարչապետ Թերեզա Մեյի սպառնալիքների իրագործումը «կամ իմ գործարքը, կամ բաժանում առանց որեւԷ գործարքի» սկզբունքով, քանի որ վերջին տարբերակը պարզապես աջակցություն չի գտնի խորհրդարանի կողմից:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]