Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականները միացրել են ճանապարհն ապառազմականացված գոտում

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականները միացրել են ճանապարհն ապառազմականացված գոտում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականները նոյեմբերի 22-ին միացրել են ճանապարհն ապառազմականացված գոտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Սեուլը եւ Փհենյանը 65 տարվա ընթացքում առաջին անգամ կմիացնեն 12 մետր առավելագույն լայնությամբ գրունտային ճանապարհն ապառազմականացված գոտում: «Դա պատմական նշանակություն ունի, քանի որ ուղու բացումը, որը Հյուսիսն ու Հարավը միացնում Է այն շրջանում, որտեղ տեղի են ունեցել ամենակատաղի մարտական գործողությունները, թույլ կտա արդյունավետորեն առաջ տանել աճյունների որոնման համատեղ աշխատանքը՝ երբեմնի պատերազմի սպիները հարթելու համար»,- ասված Է գերատեսչության մամուլի տեղեկագրում:

Նախագիծը ռազմական համաձայնագրի մի մասն Է, որը երկու երկրների պաշտպանության նախարարներն ստորագրել են այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները Փհենյանում հանդիպեցին 2018 թվականի սեպտեմբերին կայացած գագաթնաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]