Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բեռլինում տեղի կունենա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը

Բեռլինում տեղի կունենա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 28-ին տեղի կունենա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլինում  համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, իր սերնդի ամենապահանջված հայազգի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից, համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ՝ Էդուարդ Թոփչյանը:

Համերգը նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115 ամյակին: Ծրագրում կհնչի Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտը՝ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ, Սյուիտ «Սպարտակ» բալետից և Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիան: Կոնցերտհաուս Բեռլինում տեղի ունենալիք համերգի կազմակերպիչն ու հրավիրող կողմն է «Հանս Ադլեր» (Hans Adler) գերմանական երաժշտական գործակալությունը: Համերգին աջակցում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը՝ ի դեմս Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանի:

ՀԱՖՆ-ը վերջին անգամ Գերմանիայում համերգով հանդես է եկել Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ սրահում 2017թ.-ի նոյեմբերի 25-ին Յենայի ֆիլհարմոնիկի հետ միացյալ համերգով՝ է. Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Թյուրինգիայի Լանդթագի անդամներ, երկրամասի նախարարներ, քաղաքային իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, դեսպան Ա. Սմբատյանը, մշակութային գործիչներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր:

Բեռլինում կայանալիք համերգից առաջ նոյեմբերի 26-ին, ժամը՝ 18:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգի գլխավոր փորձը՝ մուտքն ազատ է բոլորի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]