Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանում մարվեց «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ»-ի թեմային նվիրված նամականիշ

Երևանում մարվեց «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ»-ի թեմային նվիրված նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պոլսի «Ժամանակ» օրաթերթի» թեմային նվիրված՝ նոյեմբերի 22-ին, նոր նամականիշ մարվեց և շրջանառության մեջ դրվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշի անվանական արժեքը լինելու է 100 ՀՀ դրամ:

Այն տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30 հազար տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Փոստային նամականիշի վրա պատկերված են «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրներ Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները: Նամականիշի վրա նաև ներկայացված են օրաթերթի հին շենքն ու լոգոտիպը:

Օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն ասաց, որ այս նամականիշի թողարկումը նվիրված է հրատարակության 111-րդ տարեդարձին:

«Մամուլն ու նամականիշները շատ հետաքրքիր խորհուրդ ունեն՝ երկուսն էլ շրջանառվում են ամբողջ աշխարհով մեկ»,- նշեց Գոչունյանը:

Նա «ՀայՓոստ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանին նվիրեց «Ժամանակ»-ի հիմնադիր Միսակ Գոչունյանի «Օրվան մտածումներ» ժողովածուն: 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանն ընդգծեց, որ «Ժամանակ»-ը ժամանակի մեջ… չի կորցրել իր դիմագիծը:

«Այսքան տարի շարունակ Պոլսում պահելով այդ դիմագիծը՝ շատ կարևոր աշխատանք եք արել և անում»,- ասաց Արզումանյանը:

«Ժամանակ» օրաթերթը Ստամբուլում լույս է տեսնում 1908 թվականի հոկտեմբերի 28-ից և հայ աշխարհի ամենահին օրաթերթն է, որն առանց ընդհատումների շարունակում է տպագրվել:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]