Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հսկայական ավազամրրիկը պատել Է Ավստրալիան եւ հայտնվել տեսանյութում

Հսկայական ավազամրրիկը պատել Է Ավստրալիան եւ հայտնվել տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 500 կիլոմետր երկարությամբ ավազամրրիկը պատել Է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը: Նահանգի մայրաքաղաք Սիդնեյի իշխանությունները հայտարարել են փոթորկի նախազգուշացում եւ երեխաներին, ծերերին ու նրանց, ովքեր տառապում են շնչառական հիվանդություններից, հանձնարարել են փողոց դուրս չգալ: Ավստրալիայի օդերեւութաբանական բյուրոն կատակլիզմի պատճառը համարում Է սաստիկ երաշտը:

Դրա պատճառով վերջին ամիսներին առանձին տարածաշրջաններում չի բավականացնում ջուրը, տուժել են ֆերմերների ցանքատարածությունները: Ընթացիկ տարվա օգոստոսն ամենաչորային ամիսն Է դարձել ավելի քան 100 տարվա ընթացքում: Ուժով համեմատելի փոթորիկ տարածաշրջանում տեղի Է ունեցել 2009 թվականին. այն լայնությամբ հասնում Էր 620 կիլոմետրի, իսկ երկարությամբ՝ 1000 կիլոմետրի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]