Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը փոքր ՀԷԿ-երի ոլորտում կատարվածը համարում է այլանդակություն

Արարատ Միրզոյանը փոքր ՀԷԿ-երի ոլորտում կատարվածը համարում է 
այլանդակություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այն, ինչ տարիներով կատարվել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում, այլ բառով, քան այլանդակություն, չի կարելի անվանել: Կառավարության նիստում այսպես հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Ենթադրենք թույլտվություն ունեն իքս քանակի ջուր օգտագործելու, բայց 3-4 անգամ ավելի շատ են օգտագործում: Ունենք դեպքեր, երբ ՀԷԿ-ից ջուրը որևէ ձևով չի վերադարձվում գետ կամ ջրանցք, այլ գնում կորչում է: Ախուրյան և Եղեգիս գետերի վրա կատարվողը լրջագույն վերանայման և իրավապահ համակարգի ներգրավման ու ուսումնասիրման կարիք ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Միրզոյանը:

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ ուսումնասիրություն են իրականացրել «Արտաշատի» ՋՕ-ում և խախտումներ են հայտնաբերել: Ըստ նրա, գյուղացիներից գումարներ են հավաքել, սակայն դրանք մուտք չեն արել բյուջե:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրություններ անել նաև մյուս ՋՕ-ներում և փաստերը ներկայացնել իրավապահ մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Հարուցվել է քրեական գործ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am