Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ՔՊ-ում ներգրավել են տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ՔՊ-ում ներգրավել են տարբեր կարծիքներ ունեցող 
մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ցուցակում ներգրավել է տարբեր պատկերացումներ, կարծիքներ ունեցող անձանց, սակայն կա միասնական թիմի գաղափար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքով թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը:

«Մենք նպատակ չենք ունեցել մեր ցուցակում ներգրավել մարդկանց, ովքեր նույն կերպ են շարժվում, հագնվում և քվեարկում: Մեր նպատակն է եղել ներգրավել մարդկանց, ովքեր ունեն տարբեր պատկերացումներ, բայց կա միասնական թիմի գաղափար: Չկա մոտեցում, թե իբր ընդունում ենք միայն ռուսամետ, արևմտամետ կամ արտաքին քաղաքականության հարցում մեկ դիրքորոշում ունեցող անձանց»,-ասաց Սիմոնյանը:

Հարցին` մտավախություն չունե՞ն, որ իրենց ցուցակում ընդգրկված տարբեր դիրքորոշում ունեցող մարդկանց հետ դժվար կլինի հետագայում ԱԺ-ում որևէ օրինագիծ ընդունել, պատգամավորն ասաց, որ իրենց բոլորի համար սկզբունքը նույնն է, սակայն բնական է, որ պետք է լինեն տարբեր կարծիքներ: «Մենք նման մտավախություն չունենք: Քննարկման գործընթացը տեղի կունենա, և կուսակցությունը միասնական որոշում կկայացնի»,-ասաց նա ու հավելեց` կուսակցության վարչության անդամներով անգամ բոլորը նույն կարծիքը չունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]