Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խախտումներ են հայտնաբերվել 150 փոքր ՀԷԿ-երում. հարուցվել է քրեական գործ

Խախտումներ են հայտնաբերվել 150 փոքր ՀԷԿ-երում. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ավելացնելով, որ այդ ամբողջով մեկ քրեական գործ է հարուցվել, որը գտնվում է նախաքննության փուլում:

«Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք ոլորտի խնդիրներ ունենք, որոնցով կարելի է քրեական գործի արդյունքներին չսպասել և իրավական կարգավորումներով անցնել առաջ: Մասնավորապես, մեր համար ի՞նչն էր հիմնական խնդիր առաջացնում: Մինչև հիմա մենք չունենք այս տեսակի իրադրություններում վնասի  հաշվարկման մեթոդ: Այդ նույն ջրաչափերի բացակայության դեպքում մենք չունենք հաշվարկման մեթոդ, որպեսզի պարզենք, թե իքս էլեկտրաէներգիա արտադրելու համար որքան ջուր են իրենք սպառել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց գլխավոր դատախազը:

Նրա խոսքով՝ իրավական կարգավորումներով դաշտն այսօր հստակեցնելու հնարավորություն կա: Իսկ քրեական գործով կպարզվեն բոլոր այն պատասխանատու անձինք, ովքեր պետք է հետևեին, որպեսզի լիցենզիային համապատասխան լիներ ջրօգտագործումը, բայց դա չի իրականացվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]